Logo

Կլինիկական լաբորատորիա

Տարբեր քննությունների (անալիզների) համար արյունը վերցվում է հատուկ վակուումային համակարգով հագեցված ոչ տրավմատիկ (վնասվածքային) փորձանոթների մեջ:

Կլինիկական լաբորատորիան ապահովում է հետազոտությունների ավանդական կազմը: Բացի այդ լաբորատորիայում գործում է Sysmex-KX-21N ֆիրմայի հեմատոլոգիական (արյունաբանական) անալիզատոր (վերլուծիչ): Սարքը 2-3 րոպեի ընթացքում տալիս է 19 ցուցանիշ՝ արյան լեյկոցիտների, էրիթրոցիտների և թրոմբոցիտների քանակը ախտաբանական տարբեր վիճակների տարբերակման համար:


Լաբորատորիայում կատարվում է.

1. Արյան ընդհանուր քննություն՝ ընդլայնված լեյկոֆորմուլայով
2. Լեյկոֆորմուլայի միջոցով լեյկոզների լեյկեմոիդ ռեակցիաների տարբերակում
3. Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտորոշում
4. Մեզի որակական, քանակական և ֆունկցիոնալ հետազոտություններ
5. Սերմնահեղուկի (էյակուլյատի) հետազոտություն
6. Պարանոցային լորձի և սերմնահեղուկի համատեղելիության թեստի անցկացում
7. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հայտնաբերում հեշտոցային քսուկում:
8. Մալարիայի պլազմոդիումների հայտնաբերում արյան հաստ կաթիլի հետազոտությամբ:
9. Կոխի հարուցիչի հայտնաբերում տարբեր կենսանյութերի հետազոտմամբ:
10. Տրանսուդատների և էքսուդատերի հետազոտություն:

Աշխատակազմ

ՀՀ ԱՆ ԱԱԻ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի ասիստենտ, կլինիկա-ցիտոլոգիական (բջջաբանական) լաբորատորիայի վարիչ
Մանուշ Խաչատուրի Սուլահյան
Ավագ լաբորանտ
Սուսաննա Օնիկի Մարտիրոսյան