Logo

«Գինեկոլոգիայի հրատապ հարցեր» թեմայով գիտաժողով

12 / 04 / 2018

Հարգելի գործընկերներ,

հրավիրում ենք մասնակցելու «Գինեկոլոգիայի հրատապ հարցեր» թեմայով գիտաժողովի աշխատանքին, որը կկայանա սույն թվականի ապրիլի 19-ին:

Դասախոսությունները վերաբերում են գինեկոլոգիայում գործընթացում հաճախ հանդիպող ախտաբանական վիճակներին. էնդոմետրիոզով հիվնադայցելուների վարման հարցերին, ամբուլատոր գործընթացում անպտղությամբ տառապող զույգերի վարմանը, հորմոնային բուժման անվտանգությանը:

Առանձին մեկ դասախոսություն նվիրված է հակամյուլլերյան հորմոնին և դրա կլինիկական նշանակությանը:

Դասախոսությունները կկարդան բ..գ.թ., դոցենտ Ի.Գ.Շեստոկովան (Ռուսաստանի Դաշնության Ժողովուրդների բարեկամության համալսարանի բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետի մանկաբարձություն, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոն), բ.գ.թ., դոցենտ Վ.Ն Կասյանը (Մոսկվայի Ա.Ի.Եվդոկիմովի անվ. պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի վերարտադրողական բժշկության և վիրաբուժության ամբիոն), կենսաբանական գիտությունների մագիստր Պատրիկ Սաֆը, (Չեխիայի Հանրապետությունում «Beckman Coulter » կազմակերպության պրոդուկտ մենեջեր):

Անցկակցման վայրը. Էլիտ պլազա, ք.Երևան:
19. ապրիլի 2018 թ.
Մասնակիցների գրանցումը 13:15-13:45:
Գիտաժողովի սկիզբը` 13:45:
Մուտքն ազատ է :