Logo

Երևանում 32-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել

27 / 02 / 2017
Արհեստական բեղմնավորման միջոցով Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դեկտեմբերի 17-ին 32-ամյա կինը եռյակ է ունեցել՝ երեք տղա: 
 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գլխավոր բժիշկ Սերգեյ Բարսեղյանը: «Երեխաների վիճակը նորմալ է, վատ չէ, այս պահին զոնդով են կերակրվում: Երեխաները արհեստական՝  էկո բեղմավորման և կեսարյան հատման միջոցով են լույս աշխարհ եկել»,- ասաց բժիշկը:

Ծնողները երեխաներին անվանել են Ալբերտ, Արսեն և Արմեն։