Logo

Էնդոմետրիոզ, անպտղություն եւ «հորմոնոֆոբիա». Երեւանում քննարկվում են գինեկոլոգիայի ամենաարդիական խնդիրները

23 / 04 / 2018
Էնդոմետրիոզ, անպտղություն եւ «հորմոնոֆոբիա». Երեւանում քննարկվում են գինեկոլոգիայի ամենաարդիական խնդիրները

Էնդոմետրիոզը վերարտադրողական տարիքի կանանց շրջանում ամենատարածված հիվանդություններից էորը ազդում է յուրաքանչյուր հիվանդի կյանքի որակի վրա եւ ունի կարեւոր սոցիալական նշանակությունՄոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրենբժշկական գիտությունների դոկտորպրոֆեսոր Կարինե Առուստամյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեցոր էնդոմետրիոզը ոչ միայն իջեցնում է կյանքի որակը՝ առաջացնելով ցավարյունահոսություն եւ այլ խնդիրներայլեւ անպտղության է հանգեցնում:

Էնդոմետրիոզը այն չորս թեմաներից մեկն էոր այսօր մասնագետները քննարկել են Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված«Գինեկոլոգիայի արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովի շրջանակներումՄանկաբարձ-գինեկոլոգներիօրդինատորների եւ առաջնային օղակի բուժաշխատողների համար դասախոսություններով հանդես են եկել Ռուսաստանից մանկաբարձ-գինեկոլոգուլտրաձայնային ախտորոշման բժիշկ, բ.գ.թ., դոցենտ Իրինա Շեստակովան եւ մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., դոցենտ Վիկտորյա Կասյանը:

Ինչպես նշեց Իրինա Շեստակովանառաջին «դուետով» դասախոսությունը Վիկտորյա Կասյանի հետ միասիննվիրված էր էնդոմետրիոզի խնդիրներին:

«Էնդոմետրիոզի մասին մեզ հայտնի է արդեն մոտ 100 տարիսակայն դրա առաջացման պատճառները դեռ հայտնի չենԵրբ հիվանդության պատճառը հայտնի էինչպեսօրինակվարակիչ հիվանդությունների դեպքում էդա մեծապես հեշտացնում է բուժումըԷնդոմետրիոզի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է»,- ասաց Շեստակովան:

Մասնագետի խոսքով՝ տարին երկու անգամ միջազգային կոնգրես է անցկացվումորը նվիրված է միայն էնդոմետրիոզի խնդրինմասնագետներն աշխարհի տարբեր ծայրերից հավաքվում են՝ քննարկելու այս «նենգ» հիվանդության ախտորոշման եւ բուժման խնդիրներըԱյսօրվա համաժողովի ընթացքում հայ գործընկերներին ներկայացվել են ոչ միայն վերջին արձանագրություններն ու ուսումնասիրությունները էնդոմետրիոզի վերաբերյալայլեւ՝ 2017 թվականին կայացած վերջին կոնգրեսի ժամանակ տեղի ունեցած քննարկումներն ու նորությունները:

Երկրորդ դասախոսությունը նվիրված էր անպտղության խնդրին եւ դրա պատճառների ճիշտ ախտորոշմանըԶավակ չունեցող մի շարք զույգեր դիմում են առաջնային օղակի մասնագետներինորպեսզի նրանք կարողանան ճիշտ կողմնորոշվելճիշտ հետազոտություններ նշանակել եւանհրաժեշտության դեպքումհիվանդներին ուղարկել նեղ մասնագետի մոտ կամ խորհուրդ տալ նրանց դիմել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությանը:

Երրորդ դասախոսությունը նվիրված էր մեկ այլ խնդրիորն արդիական է թե՛ Հայաստանումեւ թե նախկին Խորհրդային Միության տարածքումԻրինա Շեստակովան այս խնդիրը նկարագրեց միայն մեկ ընդգրկուն բառով՝ «հորմոնոֆոբիա»: Շատ հիվանդներ վախենում են հորմոնալ բուժումներիցսակայն շատ ավելի վատ էոր բժիշկների մեծ մասը եւս խուսափում է այս միջոցից։

Դասախոսության ընթացքում Շեստակովան եւ Կասյանը ներկայացրել են վերջին գիտական տվյալներն այն մասինթե երբ է հորմոնալ դեղերի նշանակումն արդարացվածիսկ երբ՝ ոչինչպիսի ցուցումներ եւ հակացուցումներ ունենորքանով են դրանք անվտանգ եւ ինչպես կարելի է խուսափել դրանց օգտագործման բարդություններից եւ բարձրացնել բուժման արդյունավետությունը:

Չորրորդ դասախոսությունըինչպես նշեց Կարինե Առուստամյանընվիրված է մանկաբարձության եւ գինեկոլոգիայի այսօրվա նորագույն հետազոտություններինԱյդպիսի հետազոտությունների շարքում էօրինակհակամյուլլերյան հորմոնը (AMH), որի մակարդակը բժշկին կարող է շատ արժեքավոր տեղեկություններ տալ հիվանդի վերարտադրողական առողջության մասին եւ օգնել ճիշտ որոշումներ կայացնել բուժման վերաբերյալ: