Logo

«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով բժշկական գիտաժողով Հայաստանում

15 / 11 / 2018
«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով բժշկական գիտաժողով Հայաստանում

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպված «Վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաներ: Ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով գիտագործնական գիտաժողովը: 

Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվ. բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մաշկա-վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Նադեժդա Չերնովան, Ռուսաստանի Դաշնության «Ժողովուրդների բարեկամության համալսարանի» մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Սեռավարակների և նեոպլազիաների» Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն բ.գ.դ. Անտոնիա Լեդինան եւ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության  «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող բ.գ.թ. Իրինա Գալկինան: 

Գիտաժողովին բացմանը ելույթով հանդես եկավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կ.Կ. Առուստամյանը:  
 
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը տեղեկացրեց, որ Կենտրոնի կողմից՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի հետ համատեղ, բազմաթիվ գիտաժողովներ են կազմակերպվել, բայց այս մեկը մյուսներից տարբերվում է նրանով, որ կարեւորվել է վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաների դերը. «Ինֆեկցիաների տարածվածությունը մտահոգիչ է, քանի որ արդյունքում վտանգվում է վերարտադրողական օրգանների ֆունկցիան` բերելով անպտղության, կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանի բարդությունների եւ նորածինների հիվանդությունների : Ընդ որում, ինֆեկցիաները հաճախ ընթանում են առանց կլինիկական դրսևորումների, ինչը բարդացնում է դրանց ախտորոշման գործընթացը: Շատ դեպքերում դրանք ախտորոշվում են արդեն բարդացած փուլում, որի պարագայում բուժումը բավականին  խնդրահարույց է:
Գիտաժողովում շեշտադրվել են միկոպլազմային եւ ուրեոպլազմային վարակները, քանի որ այս ինֆեկցիաների բուժման հանդեպ կան տարաբնույթ մոտեցումներ: Կարծիք կա, որ այս վարակներն առողջության համար անվտանգ են, իսկ բժիշկների մի ստվար մաս հակառակ կարծիքի է: Մեր կոնֆերանսի կարգախոսն է «Առողջ կին, առողջ մայր», ինչը բոլոր ժամանակների համար արդիական է»:
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվ. բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Նադեժդա Չերնովան զեկույցում առանձնացրել էր «Միկոպլազմայի եւ ուրեոպլազմայի դերը կնոջ վերարտադրողական օրգանների ֆունկցիայի  խանգարման գենեզում», ինչպես նաեւ «Միկոպլազմային եւ ուրեոպլազմային ինֆեկցիաներ՝ երբ, ում եւ ինչպես բուժել» թեմաները: Թեմաներն ընտրվել են` ելնելով միջազգային վիճակագրության տվյալներից. «Միկոպլազմայի եւ ուրեոպլազմայի դերը կնոջ վերարտադրողական օրգանների ֆունկցիայի խանգարման գենեզում քիչ թեշատ հայտնի է: Սակայն, թե ինչպես եւ ում պետք է բուժել, բավականին վիճահարույց է : Հարցը կայանում է նրանում, որ այս ինֆեկցիաներով զբաղվում են տարբեր մասնագետներ՝ գինեկոլոգներ, ուրոլոգներ և  մաշկավեներաբաններ, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը զբաղվում է իր հիվանդայցելուով:
Այսպես, գինեկոլոգը գլխավորապես զբաղվում է կնոջ հետազոտություններով և  բուժմամբ,  ուրոլոգը՝ տղամարդու, իսկ մաշկավեներեբանը՝ ով իրեն է դիմել: Ուսումնասիրությունները վկայում են, որ  գինեկոլոգը, ուրոլոգն ու մաշկավեներաբանը, յուրաքանչյուրն իր հերթին, բուժում են այդ ինֆեկցիաները, մինչդեռ բուժման վերջնական արդյունավետ արդյունքներ չեն ստանում: Պատճառն այն է, որ  գինեկոլոգը բուժում է կնոջը, մինչդեռ  ուրոլոգը զուգընկերոջը համարում է առողջ և բուժում չի նշանակում, մինչդեռ նա կնոջ համար վարակի  փոխանցման աղբյուր է: Փորձը ցույց է տալիս,  որ  մասնագետները  միասին պետք է կազմակերպեն և իրականացնեն հետազոտման ու բուժման գործընթացը»:
 
«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով բժշկական գիտաժողով ՀայաստանումՌուսաստանի Դաշնության «Ժողովուրդների բարեկամության համալսարանի» մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Սեռավարակների և նեոպլազիաների» Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն բ.գ.դ. Անտոնիա Լեդինան գիտաժողովին հանդես եկավ «Միզասեռական համակարգի ստորին հատվածի միկրոֆլորան եւ վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաները» թեմայով:
 
Հարցին, թե ինչու է կարևորվել թեման, նա պատասխանեց. «Կան ինֆեկցիաներ, որոնց բարդացումը կարող է արգանդի եւ այլ օրգանների քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Խնդիրը տարածված է, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այլուր: Խնդրից խուսափելու կամ կանխելու համար անհրաժեշտ է տարվա ընթացքում կատարել կանխարգելիչ հետազոտություն: Պետք է խուսափել հակաբիոտիկների չարաշահումից: Շատ կարեւոր է ինֆեկցիաների բուժման գործընթացում կիրառել սահմանված սխեմաները»:    
 
«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով  բժշկական գիտաժողով ՀայաստանումՌուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության  «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող բ.գ.թ. Իրինա Գալկինան հանդես է եկել «Վերարտադրողական առումով նշանակելի ինֆեկցիաների ախտորոշման վիճահարույց հարցերը» թեմայով: Ըստ նրա՝ բուժման արդյունավետության համար շատ կարեւոր է ախտորոշումը:
 
«Բժշկությունը հագեցած է ժամանակակից ախտորոշման սարքերով, որոնք կարող են բացահայտել ո՛չ միայն ինֆեկցիայի տեսակն, այլ նաեւ դրանց  տարածվածությունն օրգանիզմում: Ախտորոշման սարքերը հնարավորություն են տալիս մի քանի ժամում բացահայտել օրգանիզմում միկրոֆլորայի վիճակը՝ անկախ կլինիկական պատկերից: 21-րդ դարի ախտորոշման սարքերն օբյեկտիվորեն բացահայտում են ինֆեկցիաներն ու տալիս բժշկին ճշգրիտ ախտորոշելու ու արդյունավետ բուժման պլան մշակելու լավագույն հնարավորություն: Սա շանս է օգնել մարդկանց` վարելու առողջ ու գեղեցիկ կյանք»: