Logo

«Վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաներ: Ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով գիտաժողով

30 / 10 / 2018
«Վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաներ: Ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով գիտաժողով

Հարգելի գործընկերներ,

 

2018 թվականի նոյեմբերի   6-ին, ժամը 14:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա գիտագործնական գիտաժողով «Վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաներ: Ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով: Գիտաժողովը կազմակերպվել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի կողմից:

Գիտաժողովին կմասնակցեն՝

  • Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվ. բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Չերնովա Նադեժդան,
  • Ռուսաստանի Դաշնության «Ժողովուրդների բարեկամության համալսարանի» մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Սեռավարակների և նեոպլազիաների»  Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն բ.գ.դ. Լեդինա Անտոնիան.
  • Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության  «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող բ.գ.թ. Գալկինա Իրինան:

 

Գիտաժողովի ծրագիրը կցվում է: