Մանուալ թերապիա
Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա:
Մանուալ թերապիան դա ձեռքային բուժական հնարքների համակարգ է, որոնց օգնությամբ կարելի է բավականին արդյունավետ ձերբազատվել գանգուղեղային նյարդերի, գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների, գանգի ոսկրերի, ներքին օրգանների, մկանային և կապանային համակարգի, հոդերի, ողնաշարի տարբեր հիվանդություններից և ախտաբանական փոփոխություններից: Մանուալ թերապիան բարելավում է արյան շրջանառությունը մկաններում, ինչի շնորհիվ լավանում է հյուսվածքների սնուցումը, նյութափոխանակությունը, փոխվում է մկանների տոնուսը: Մանուալ թերապիայի բուժընթացը (կուրսը) միջինը կազմում է 15-20 հաճախում: Մանուալ թերապիան կիրառվում է.
Ներքին օրգանների (շնչառական, մարսողական, ներզատական և ԿՆՀ) հիվանդությունների համալիր բուժման ընթացքում
- Ողնաշարի երկայնքով սաստիկ ցավերի
- Ողնաշարի սկավառակների ճողվածքի
- Ողնաշարի օստեոխոնդրոզի
- Ռադիկուլիտի
- Կեցվածքի զանազան խանգարումների
- Գլխացավի, գլխապտույտի
- Սրտի շրջանում ցավերի դեպքում: