Աիդա Սուրենի Միրզոյան, բ.գ.թ.
Բաժանմունքի վարիչ

1972թ. ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1973թ. ավարտել է ինտերնատուրա "Մանկաբարձություն և գինեկոլոգիա" մասնագիտությամբ:
1974թ.՝ բժիշկ մանկաբարձ- գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ:
1974թ.-ից առ այսօր՝ աշխատում է ՄՄԱՊԳՀԿ-ում:
1985թ. գերձայնային հետազոտության գծով վերապատրաստում անցնելուց հետո աշխատում է ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիայում որպես սոնոգրաֆիստ:
1993թ.՝ ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիայի ղեկավար:
1994թ. պաշտպանել է թեկնածուական թեզ "Նախածննդյան ախտաբանության կանխատեսումը հղիներոի մոտ հղիության առաջին եռամսյակում" թեմայով: