Logo

Ջինանյան Կարեն Հովհաննեսի, կենսաբանական գիտությունների թեկնածու

Լաբորատոր ախտորոշիչ բաժնի ղեկավար և ավագ գիտաշխատող
Ջինանյան Կարեն Հովհաննեսի, կենսաբանական գիտությունների թեկնածու

1977թ. ընդունվել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցությամբ:
1982թ. ընդունվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտ որպես ավագ լաբորանտ:
1984թ. ընտրվել է կրտսեր գիտաշխատողի պաշտոնում:
1990թ. ընդունվել է ՀՀ ԳԱ "Դիագնոստիկա" բաց բաժնետիրական ընկերություն՝ միկրոկենսաբանության և կլինիկական իմունաբանության բաժանմունք՝ որպես բժիշկ-լաբորանտ:
1991թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
1992թ. վերապատրաստվել է ք. Մոսկվայի Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ինստիտուտում:
1992թ. նշանակվել է "Դիագնոստիկա" բաց բաժնետիրական ընկերության միկրոկենսաբանության և կլինիկական իմունաբանության բաժանմունքի ղեկավար:
1993թ. անցել է որակավորման դասընթացներ "Իմունաախտորոշման ժամանակակից մեթոդները" թեմայով ՀՀ ԱՆ ԱԱԻ-ում:
1995թ. նշանակվել է "Դիագնոստիկա" բաց բաժնետիրական ընկերության կլինիկա-ախտորոշիչ կենտրոնի ղեկավար:
1995-2003թթ՝ ՀՀ ԱՆ լաբորատոր ախտորոշման գծով գլխավոր մասնագետ:

1996-2003թթ.՝ ՀՀ ԱՆ բժիշկների լիցենզավորման կենտրոնի լաբորատոր ախտորոշման գծով հանձնաժողովի նախագահ:
1995թ. 1998, 2005թթ .՝ վերապատրաստվել է Ֆրանսիայում՝ "Կլինիկական սաղմնաբանություն" մասնագիտությամբ:
1997թ.՝ ստեղծել է ԱՄԲ-ի և ՍՏ-ի լաբորատորիան և ստացել առաջին սաղմերը, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանում ծնվեցին այսպես կոչված «երեխաներ փորձանոթից»:
2006թ.՝ առաջին անգամ Հայաստանում ներդրել է սաղմերի սառեցման և հալեցման տեխնոլոգիան
1999թ.-ից առ այսօր՝ լաբորատոր ախտորոշիչ բաժնի ղեկավար և ավագ գիտաշխատող, ՄՄԱՊԳՀԿ:
2006թ.՝ առաջին անգամ Հայաստանում ներդրել և իրականացրել է ԱՄԲ-ի ԻՔՍԻ (ICSI) տարբերակը, որի արդյունքում առաջին անգամ Հայաստանում արձանագրվել է հղիություն:

Հանդիսանում է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս:
"Ախտորոշիչ բժշկության հայկական միության" անդամ:
Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ:
Հանդիսանում է 30-ից ավել գիտական հոդվածների, մեթոդական հանձնարարականների և գործնական ձեռնարկների հեղինակ: