Logo

Մեր մասին

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»  բժշկական օգնությունը, ախտորոշման և խորհրդատվական ծառայությունները մատուցվում են կենտրոնի փորձառու և բարձր որակավորում ունեցող աշխատակիցների կողմից:

Հայաստանում մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատոլոգիայի, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, բժշկական գենետիկայի, վերարտադրողականության վերաբերյալ ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներն առաջին անգամ մշակվել և ներդրվել են հենց մեզ մոտ:

ՄՄԱՊՀԳԿ-ն առաջատարի վարկանիշը ձեռք է բերել ամենօրյա աշխատանքի, մասագետների բարձր արհեստավարժության, հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ բարեհամբույր և հարգալից վերաբերմունքի շնորհիվ։

Ամեն տարի ՄՄԱՊԳԳ-ի կլինիկական բաժանմունքներում ցուցաբերվում է բարձրորակ օգնություն ավելի քան 25 000 այցելուի։ Կենտրոնում տարեկան ծնվում է 3000 երեխա, կատարվում է մանկաբարձական և գինեկոլոգիական ավելի քան 1500 վիրահատություն։

Կառավարության որոշմամբ 1931թ. Երևանում ստեղծվեց “Մայրության և մանկության պահպանության ինստիտուտը”, որը 1937թ. վերաճեց “Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի”:

1950 թվականին մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը բաժանվեց համանուն ամբիոնից և փոխադրվեց կենտրոնական ծննդատան շենքը (Լենինին պողոտա 22), ուր գործում է մինչ այսօր: Ինստիտուտի ղեկավար է նշանակվում գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Պարթև Մարգարյանը:

1973 թվականից ինստիտուտի տնօրեն է դառնում ինստիտուտի նախկին սան Գրիգորի Օկոևը: Նրա շնորհիվ կոլեկտիվը հասավ խոշորագույն հաջողությունների՝ մայրական և մանկական մահացությունը հասցնելով նվազագույնի:

Նրա անվան հետ է կապված 1973 թվականին կատարված ինստիտուտի կառուցվածքային վերափոխումը: Գ. Օկոևի եռանդուն ջանքերի շնորհիվ հիմնադրվել են հանրապետական բժշկա-գենետիկական կենտրոնը, պերինատալ ախտորոշման հանրապետական կենտրոնը:

Այդ շրջանում ինստիտուտի բազայի վրա գործել են Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնները, նորածնային պրոզեկտուրան, գիտամեթոդական, բարոթերապիայի հանրապետական կենտրոնները, արհեստական սերմնավարման տարածքաշրջանային կենտրոնը:

1976 թվականին ինստիտուտը արժանացել է «Բժշկական ծառայության բարձր կուլտուրայի կոլեկտիվ» կոչմանը: 1981 թվականին ինստիտուտը պարգևատրվել է «Պատվո Նշան» շքանշանով:

Գ.Օկոևի գործուն մասնակցությամբ, հանրապետության կառավարության, առողջապահության նախարարության համառ ջանքերով 1981թ. ինստիտուտի բազայի վրա կազմակերպվեց մարդու վերարտադրողականության գծով Առողջապահության Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Մոսկովյան կենտրոնի մասնաճյուղը: 1985 թվականին այն ձեռք բերեց ինքնուրույն կենտրոնի կարգավիճակ: Պտղաբերության կանոնավորման հետովուլյատոր մեթոդների մշակման բազմակենտրոնային արձանագրություն, որի շրջանակներում իրականացվել են 5 ծրագրեր:

1989թ. մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը վերանվանվեց «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»:

ՄՄԱՊԳՀԿ-ը հանրապետությունում միակ գիտահետազոտական հաստատությունն է մանկաբարձության և գինեկոլոգիայի ասպարեզում, որտեղ իրականացվում են գիտահետազոտական, բուժական, կանխարգելիչ, կազմակերպչական, մեթոդական աշխատանքներ:

1989-1999թթ. Կենտրոնը ղեկավարվել է պրոֆ. Կառլեն Ակունցի կողմից:

1999 թվականից կենտրոնը ղեկավարվում է պրոֆ. Գեորգի Օկոևի կողմից: Կենտրոնի բազայի վրա այսօր գործում է Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը, որը ուսումնական բազա է հանդիսանում բժիշկների, մանկաբարձուհիների, բուժքույրերի համար մանկաբարձության, գինեկոլոգիայի, նեոնատոլոգիայի, ավանդական բժշկության, լաբորատոր ախտորոշման բնագավառում: Կենտրոնում գիտական մկրտություն են ստացել բժշկական գիտությունների 5 դոկտորներ և 51 թեկնածուներ: Գիտական գործունեության արդյունքն են հանդիսանում 12 հեղինակային վկայականները, 52 ռաց. առաջարկները, 18 մենագրությունները, 16 ուսումնական ձեռնարկները, 1700-ից ավելի հոդվածները, մոտ 135 մեթոդական առաջարկները:

Կենտրոնի առաջատար մասնագետները ցուցաբերում են խորհրդատվական և բուժական օգնություն հանրապետության տարբեր շրջանների ծննդօգնության հաստատություններին: Պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, գիտագործնական կոնֆերանսներ: 2000թ. արդեն ավանդական են դարձել ամենամյա “Մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրները” միջազգային գիտա-գործնական կոնֆերանսները:

2000 թվականին կենտրոնն արժանացել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Մանկան բարեկամ ծննդատուն» պատվավոր կոչմանը:

Պրոֆ. Գ.Գ.Օկոևի ղեկավարությամբ կենտրոնը ընդլայնել է իր կապերը այլ բուժհաստատությունների և գիտական կենտրոնների հետ:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը հանդիսանում է հիմնադիրը Հայաստանում.

  1.  Կոլպոպոեզ սիգմայաձև աղուց (արհեստական հեշտոցի ստեղծման վիրահատություն) – 1973թ.

  2.  Լապարոսկոպիա - 1974թ.

  3.  Հիստերոսկոպիա - 1974թ.

  4.  Կրիոբժշկություն (ցածր ջերմաստիճանի կիրառումը բժշկական նպատակներով, օրինակ՝ արգանդի պարանոցի կրիոդեստրուկցիա) – 1974թ.

  5. Վակում-ասպիրացիա (մինի աբորտ)- 1975թ.

  6. Գերձայնային հետազոտություն – 1975թ.

  7.  Կեսարյան հատում արգանդի վերին սեգմենտում (ներկայումս կիրառվում է ողջ հանրապետությունում) – 1975թ.

  8. Ասեղնաբուժության կիրառումը մանկաբարձական, գինեկոլոգիական պրակտիկայում – 1978թ.

  9. Հիպերբարիկ օքսիգենացիայի կիրառումը մանկաբարձական, գինեկոլոգիական և նեոնատալ պրակտիկայում – 1978թ.

  10. Համակցված էլեկտրոանելգեզիայի կիրառումը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում – 1978թ.

  11. Կարդիոտոկոգրաֆիկ հսկողություն (պտղի սրտի աշխատանքի և արգանդի կծկողական գործունեության) – 1980թ.

  12. Երևան քաղաքի բնածին արատների ռեգիստրի ստեղծում – 1981թ.

  13. Արհեստական սերմնավորում, սպերմայի բանկի ստեղծում - 1983թ.

  14. Վերարտադրողական համակարգի հորմոնների որոշում արյան մեջ ռադիոիմունոլոգիական մեթոդով – 1984թ.

  15. Հանրապետական բժշկա-գենետիկական կոնսուլտացիայի ստեղծում – 1986թ.

  16. Թավիկավոր խորիոնի բիոպսիա և ամնիոցենտեզ՝ քրոմոսոմային հիվանդությունների ախտորոշման նպատակով – 1986թ.

  17. Դեղորայքի ներմուծում էնդոլիմֆատիկ եղանակով մանկաբարձական և գինեկոլոգիական պրակտիկայում –1988թ.

  18. Պլազմոֆերեզի կիրառումը նեոնատալ պրակտիկայում (նորածինների հեմոլիտիկ հիվանդության ժամանակ) – 1989թ.

  19. Մի շարք բժշկա-գենետիկական հետազոտություններ.

    • կարիոտիպի որոշում  - 1974թ.

    • ֆենիլալանինի որոշում արյան մեջ – 1986թ.

    • մեզի սկրինինգ բնածին ամինոացիդուրայի հայտնաբերման նպատակով – 1986թ.

    • ալֆա-ֆետոպրոտեինի որոշում արյան և ամնիոտիկ հեղուկի մեջ – 1990թ.

    • մուկովիսցիդոզի ախտորոշում  FISH մեթոդով– 1991թ.Ծննդաբերությունների անզգայացում պերիդուրալ եղանակով – 1990թ.

      21.Բուժման գրավիտացիոն մեթոդների կիրառում մանկաբարձական և գինեկոլոգիական պրակտիկայում – 1990թ.

      22.Կարդիոցենտեզ - պտղի պորտալարի պունկցիա բժշկա-գենետիկական և լաբորատոր հետազոտությունների նպատակով – 1991թ.

      23.Արտամարմնային բեղմնավորում և սաղմի փոխադրում – 1991թ.

                - Արտամարմնային բեղմնավորում ICSI տարբերակով – 2006թ.

                - սաղմերի կրիոկոնսերվացիա - 2006թ.

     24. Մոր և մանկան համատեղ կացություն նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում – 2000թ.

     25.Նորածինների թոքերի տրիգերային վենտիլյացիա՝ շնչառական ֆունկցիայի մոնիտորինգով – 2001թ.

 

         Հատուկ դեպքեր

1999թ. - էքստրեմալ ցածր քաշով նորածնի (650 գրամ) խնամք (ծննդաբերությունը տեղի է ունեցել հղիության 24 շաբաթ ժամկետում)

               Նորածնի վերակենդանացումը, ինտենսիվ թերապիան և երկրորդ էտապի խնամքըիրականացվել է ՄՄԱՊԳՀԿ-ում: Երեխան կենդանի է:

2000թ.– Սուրֆակտանտի արդյունավետ կիրառման առաջին դեպքեր՝ նորածինների շնչառական դիսթրես-սինդրոմի բուժման նպատակով:

2001թ. - Նորածնի թոքերի պրոլոնգացված (36 օր) արհեստական վենտիլյացիա՝ նորածնի հետագա առողջացմամբ

2001թ. – Նորածինների պերսիստենտ թոքային հիպերտենզիայի բուժում՝ բարձր հաճախականության վենտիլյացիայի կիրառմամբ և նորածինների հետագա առողջացմամբ:

2001թ. - Ներարգանդային պտղի սրտի ուռուցքի ախտորոշում, ախտորոշման հաստատում հետծննդյան շրջանում: Նորածինը հետագայում վիրահատվել է Նորք-Մարաշ կենտրոնում:

2002թ. - Ցիտոգենետիկական լաբորատորիայի պրակտիկայում in situ  հիբրիդիզացիայի (FISH) մոլեկուլյար ցիտոգենետիկ մեթոդի ներդրում

2003թ. - Առաջին անգամ Հայաստանում էքստրեմալ ցածր քաշով նորածնի (900գ) սրտի վիրահատություն նորածնային բաժանմունքում:

2003թ. - Առաջին հղիությունները արտմարմնաային բեղմնավորումից հետո:

2004թ. - Արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխաների ծնունդը:

2006թ. - Արտամարմնային բեղմնավորումից հետո` սուրոգատ մայրության ծրագրի օգտագործմամբ առաջին երեխաների ծնունդը:

 

Ամեն տարի ՄՄԱՊԳՀ-ի կլինիկական բաժանմունքներում ցուցաբերվում է բարձորակ օգնություն ավելի քան 25.000 այցելուների:

Ամեն տարի տեղի են ունենում մոտ 3000 ծնուննդներ, կատարվում են մոտ 1500 մանկաբարձական և գինեկոլոգիական վիրահատություններ: