Logo

Հիպերբարիկ օքսիգենացիա

Հիպերբարիկ (գերճնշումային) օքսիգենացիայի (թթվածնացման) լաբորատորիա (ՀԲՕ)

Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքին կից գործում է հիպերբարիկ օքսիգենացիայի լաբորատորիա (ՀԲՕ), որտեղ կատարվում է թթվածնով բուժում՝ բարձր ճնշման տակ: ՀԲՕ-ի մեթոդն օգտագործվում է մանկաբարձությունում շաքարային դիաբետով, թեթև աստիճանի պրեէկլամպսիայով, սրտի արատներով, անհայտ ծագման ֆետոպլացենտար (պտուղ-ընկերքային) անբավարարությամբ հղիների մոտ՝ նախածննդյան շրջանում:

ՀԲՕ-ի մեթոդը լայնորեն օգտագործվում է նաև արյան զանգվածային կորստի, պերիտոնիտի, տոքսիկոսեպտիկ (թունա-նեխային) վիճակների ժամանակ: