Logo

Ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիա

Ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղություններն են. Հղիության զարգացման տարբեր շեղումների հայտնաբերումը, պտղի զարգացման անկանոնությունների ախտորոշումը, հղիության ժամկետի, պտղի քաշի և հասակի ճշգրիտ որոշումը, պտղի հիպոտրոֆիայի (թերսնուցման) ձևի և արտահայտվածության, նաև պտղի ֆունկցիոնալ վիճակի որոշումը, ինչպես նաև հետծծնդյան շրջանի ընթացքում շեղումների հայտնաբերումը:

Գինեկոլոգիայի ասպարեզում տվյալ բաժանմունքը բարձր ճշգրտությամբ իրականացնում է առավել բարդ գինեկոլոգիական ախտաբանությունների, ներառյալ կանանց մոտ ներքին սեռական օրգանների զարգացման արատների, խրոնիկ էնդոմետրիտի, ներարգանդային սերտաճումների, ներքին և էքստագենիտալ (արտասեռական) էնդոմետրիոզի, արգանդի և ձվարանների բարորակ ուռուցքների, հավելումների բորբոքային գոյացությունների, կաթնագեղձերի հիվանդությունների, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, անպտղության պատճառի ախտորոշում:

Այս ամենի հետ մեկտեղ բաժանմունքում իրականացվում է հղիների, գինեկոլոգիական հիվանդների, նորածինների և երեխաների էքստրագենիտալ ախտաբանության (սիրտ-անոթային համակարգի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի, վահանաձև գեղձի, մակերիկամների, երիկամների, միզապարկի հիվանդություններ) ախտորոշում:

Լաբորատորիան հագեցված է 4D գերձայնային հետազոտության (ԳՁՀ) ALOKA SSD-3500 սարքով: 4D ԳՁ հետազոտությունը թույլ է տալիս հղիության վաղ ժամկետներում տեսնել պտղի ծավալուն պատկերը, գնահատել նրա սրտային և շարժողական ակտիվությունը, բոլոր հնարավոր ախտաբանությունները, դեմքը, գլուխը, ձևավորվող ձեռքերը և ոտքերը, իսկ հղիության 24 շաբաթական ժամկետում հնարավոր է տեսնել նաև բոլոր օրգաններն առանձին-առանձին:

Խիստ կարևոր հետազոտություն, որն իրականացվում է ԳՁՀ սարքի օգնությամբ, դա դոպլերոմետրիան է, որի օգնությամբ ուսումնասիրվում է արգանդ-ընկերքային արյան շրջանառությունը: Գունավոր դոպլերն օժտված է սկանավորման բարձր արագությամբ և տալիս է վերջնական ախտորոշումը հաստատելու հնարավորություն:

4D սարքավորումը գործում է հատուկ գործիքավորված լաբորատորիայում. Ունի մեծ էկրան, որը թույլ է տալիս ապագա ծնողներին բուն հետազոտության պահին հսկել նրա ընթացք, տեսնել իրենց երեխայի առաջին շարժումները և պահել փոքրիկի ծավալուն, գունավոր պատկերը DVD-սկավառակի վրա:


Ֆունկցիոնալ ախտորոշման լաբորատորիայում իրականացվում է.

1. Հղիության ընթացքի գերձայնային մոնիթորինգ (մշտադիտարկում)
2. Պտղի սրտի ռիթմի և շարժողական ակտիվության, ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար
կարդիոտոկոգրաֆիկ հետազոտություն
3. Հղիության II և III եռամսյակներում արգանդ-ընկերքային արյունահոսքի իմպուլսային ռեժիմով գունավոր
դոպլերային հետազոտություն
4. Գերձայնային հետազոտություն 4D ռեժիմով
5. ԳՁ հսկողության ներքո կատարվում են վիրահատություններ' պտղային հյուսվածքներ ստանալու նպատակով,
որպեսզի վաղօրոք որոշվեն ժառանգական շեղումները
6. Գինեկոլոգիական հիվանդների ԳՁ-հետազոտություն
7. Անպտղության դեպքում ֆոլիկուլոգենեզի (ձվարաններում ֆոլիկուլների զարգացման) ԳՁ-ային
մշտադիտարկում
8. ԳՁ հսկողության տակ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում կայացած
բազմապտուղ հղիության (3 և ավելի սաղմերի դեպքում) սաղմերի քանակի պակասեցում(ռեդուկցիա)
արհեստական ճանապարհով,
9. Էխոկարդիոտոկոգրաֆիա
10. Կրծքագեղձերի , վահանաձև գեղձի և ներքին օրգանների ԳՁՀ:

Աշխատակազմ

Բաժանմունքի վարիչ
Աիդա Սուրենի Միրզոյան, բ.գ.թ.
Սոնոգրաֆիստ
Կարինե Յուրայի Ավագյան
Մամոգրաֆիստ
Անի Ռոբերտի Ահարոնյան
Սոնոգրաֆիստ
Նաթելլա Ստեփանի Ազատյան
Սոնոգրաֆիստ
Նելլի Գրիշայի Հովհաննիսյան
Սոնոգրաֆիստ
Կարինե Գեորգիի Տեր-Հակոբովա, բ.գ.թ.
Բժիշկ սոնոգրաֆիստ
Հովհաննիսյան Վարդուհի Վաչագանի
Սուքիասյան Տաթևիկ
Հակոբյան Սոսե
Հակոբյան Արա