Logo

Անդրոլոգիայի և էնդոկրինոլոգիայի կաբինետ

ՄՄԱՊԳՀԿ-ի անդրոլոգիայի և ներզատաբանության կաբինետը իրականացնում է էնդոկրին հիվանդություններով (շաքարային դիաբետ, թիրեոտոքսիկոզ, հիպոթիրեոզ, ճարպակալում և այլն) հղիների, ինչպես նաև անպտուղ հիվանդայցելուների, որոնց մոտ առկա է սպերմատոգենեզի խանգարումներ, ընդունելություն և բուժում:

Էնդոկրին հիվանդները հսկվում են հղիության և ծննդաբերության ողջ ընթացքում, անհրաժեշտության դեպքում կատարվում է հոսպիտալացում կենտրոնի բարձր ռիսկի հղիների բաժանմունքում: Ի շնորհիվ շաքարային դիաբետով հղիների վարման նման մոտեցմանը, կտրուկ լավացել են նրանց մոտ պերինատալ (շուրջծնական) հիվանդացության ցուցանիշները: Տղամարդկային անպտղության խնդրի շուրջ կաբինետի կողմից իրականացվում է հետազոտություն ԱՀԿ Մարդու վերարտադրողականության բազմակենտրոն ծրագրերի շրջանակներում:

Աշխատակազմ

Հայկ Պետրոսի Ազարյան